ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու դեպքի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու առնչությամբ:

«Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն»,- այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով