Մինչև քվեարկության օրը ստացվել են 173 դիմումներ, բողոքներ, միջնորդություններ, որոնցից 90–ը էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
«Երկուսը վերաբերել են պարզաբանման պահանջին, 4-ը պատգամավորների թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով»,–ասաց նա և նշեց, որ դրանից մեկը դատարանը չի բավարարել։
Նա նշեց, որ 14 դիմում ինքնաբացարկի մասին է եղել, 13-ը կուսակցությունների կամ դաշինքների կողմից են եղել, 11-ը՝ նախընտրական քարոզչության կարգ տարբեր պահանջներով․ հավատարմագրման վերաբերյալ մեկ դիմում մերժվել է և պարզվել է, որ պահանջներին չի բավարարում։
Լիլիա Հակոբյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընդունել է 149 որոշում, որոնցից 14-ը նորմատիվ իրավական ակտեր են եղել։
ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում, 1500-ից ավելի տեղամասերում տեսանկարահանող սարքեր գան, բոլոր ահազանգերին օպերատիվ արձագանքում են։