hetq.am: Երեւանի 10/15 ընտրատեղամասում անհայտ անձը ներս էր մտել, հասել մինչեւ քվեախցիկ։ Նրան թեեւ հանձնաժողովի անդամները զգուշացրել էին դուրս գալ, բայց նա չէր լսում։ Հանձնաժողովի նախագահի զգուշացումից հետո այդ անձը սկսեց բարձր տոնով խոսել, որ որեւէ մեկը նրան դուրս հրավիրել չի կարող, սկսեց անհարգալից խոսել հանձնաժողովի նախագահի հետ, նշեց, որ եկել է ընտանիքի անդամին օգնելու։
Տեսնելով, որ լրագրողը նկարահանում է, անձը ձայնի տոնը իջեցրեց, դժգոհելով դուրս եկավ տեղամասից:
Մանրամասները եւ տեսանյութը՝ hetq.am-ում։