Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ. վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ կրակոցներ են եղել Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ: Այդ մասին ՀԺ-ին հայտնեցին ոստիկանությունից: 

«Հունիսի 20-ին՝ ժամը 8:30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն»,- ասացին ոստիկանությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով