Քվեարկել եմ հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի եմ քվեարկել։ Այս մասին քվեարկելուց հետո ասա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։
«Մարդիկ, ովքեր ինչ-որ լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի տրամաբանության և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ։ Հնարավոր չէ անցկացնել ազատ, արդար ընտրություններ և ակնկալել, որ կլինեն ինչ-որ սրացումներ։ Ազատ, արդար ընտրությունները երաշխիքն են, որ կայուն շրջան անցնենք, այսինքն՝ վաղվանից առավել կայունություն լինի։ Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում է 96թ․ տրամաբանության մեջ, մնացածները մտածում են 1998, 2003, 2008 թվականների տրամաբանության մեջ»,- նշեց նա, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ինչ-որ լարվածություն կարող է լինել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները վերջին օրերին 24-ժամյա աչալուրջ աշխատանք են տանում, և ցանկացած սադրանք իրավապահ մարմինների կողմից կասեցվելու է։
«Համոզված եմ՝ հանրությունը տեսնում է՝ ինչ ընտրություններ են, և բոլորն էլ ընդունելու են, ինչ արդյունքներ էլ լինեն»,- եզրափակեց նա։