Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում, որը կանցկացվի ապրիլի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:
«Ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվայում է լինելու միջազգային անվտանգության VIII Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար»,- ասել է դիվանագետը: