Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպում չի պատրաստվում, բայց հնարավոր է, եթե գերակշռի հարաբերությունները վերականգնելու Լոնդոնի քաղաքական կամքը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, նման հանդիպում չի պատրաստվում, բայց դա հնարավոր է: Հնարավոր է, եթե Լոնդոնում գերակշռի քաղաքական կամքը `վերականգնելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք բավականին խզվել են Լոնդոնի նախաձեռնությամբ», – ասել է Պեսկովը՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով