tert.am: Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Նախընտրական քարոզչությունն այսօր ԸՕ-ով արգելվում է:
Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզչություն՝ այդ թվում լրատվամիջոցներով։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: