Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հանրահավաքին չեն մասնակցել, կենտրոնի տնօրենը դիմել է ՄԻՊ-ին. Հռիփսիմե Խաչատրյան

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Սեւան քաղաքի Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին միկրոավտոբուսներով երեկ տեղափոխել են Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

«Անթույլատրելի ենք համարում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոտնահարումը, քաղաքական խաղերում նրանց շահարկելը»,-ասաց նա։

Հռիփսիմե Խաչատրյանը հավելեց, որ Սեւանի Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն այդ հարցով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով