armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը: