Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը

Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանն իր էջում տեղեկացրել է, որ Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը:

ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ

1. իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը,

2. ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով