Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարմիր գիծ կլինի մեզ համար. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Կրեմլից տեղեկացրել են, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «կարմիր գիծ» կլինի Մոսկվայի համար: Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են, որ Կիևին մի օր կարող է անդամակցության ծրագիր շնորհվել՝ փոխանցում է Euronews-ը:

Այս մասին դիտարկումներ է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Բայդեն-Պուտին հանդիպումից հետո: Ընդհանուր առմամբ՝ Պեսկովը դրական է գնահատել հանդիպումը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բայդենից հստակ պատասխան է ակնկալում ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի անդամակցության մասին ծրագրի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինան պետք է արմատախիլ անի կոռուպցիան և համապատասխանի մյուս չափանիշներին՝ նախքան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք այս իրավիճակին: Ինչը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին, դա իրոք կարմիր գիծ է մեզ համար»,- հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով