ՌԴ խորհրդարանի վերին պալատը դիտորդներ կգործուղի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ ներկա կլինի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդդարանական ընտրություններին:

Դաշնության խորհրդի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստան գործուղվող պատվիրակությունը ղեկավարելու է գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սմիրնովը:

Պատվիրակության կազմում կլինեն Դաշնության խորհրդի սահմանադրական և պետական շինարարության հարցերի հանձնաժողովի անդամ Օլեգ Ցեպկինը, միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Կոլբինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով