Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև կտան |tert.am|

tert.am: Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին  հայտնեցին դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չտվեցին։

Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով