Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 2 մլն 578 հազար 678 է. թիվը ուռճացված չէ․ ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են. Արա Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ընտրողների հետ կապված` բավականին ծավալուն ստուգումներ են իրականացվել, ահռելի  աշխատանքներ են տարվել, և ես վստահեցնում եմ, որ այն թիվը, որը պաշտոնապես հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով այն շրջանառվող թեմայի մասին, թե ընտրողների՝ հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը և մի քանի անգամ ավելի է ներկայացվում:

«ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձիք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ»,-ասաց Ֆիդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով