Իսրայելական օդուժի կործանիչները մայիսի 21-ին հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին |tert.am|

tert.am: Իսրայելական օդուժի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան դեպի Իսրայելի տարածք այրվող նյութերով ու պայթուցիկներ կրող օդապարիկներ արձակելուն, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իսրայելական զինուժի մամուլի ծառայությունը:

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ի պատասխան Գազայի հատվածից ահաբեկչական խմբավորումների գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով