«Միասնական Հայրենիք» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ին պետք է պրոֆեսիոնալ բանակ |armenpress.am|

armenpress.am:  «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ բանակում ժամկետային ծառայությունը պետք է երկարացվի մինչեւ 2,5-3 տարի։ Կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը մինչև 1 տարի՝ միաժամանակ ավելացնելով պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Միևնույն ժամանակ պահեստազորայինները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն»,- ընդգծեց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ մարտական զենք ձեռք բերելու համար: Այս առաջարկը նա համեմատեց Շվեյցարիայի մոդելի հետ, որտեղ քաղաքացիներն ունեն անձնական զենք կրելու իրավունք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով