Տիգրան Արզաքանցյանը շարունակելու է պայքարը և մինչև վերջ լինելու է իր համակիրների կողքին․ խոսնակը՝ դատարանի կողմից Արզաքանցյանի բողոքը մերժելու մասին |tert.am|

tert.am: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Այս մասին ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։

«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում պարոն Արզաքանցյանը կներկայացվի որպես երկրի վարչապետ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա նշեց․«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին։ Ամեն դեպքում մենք գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով