Ինչպե՞ս է ձևավորվելու առաջիկա Ազգային ժողովը, ի՞նչ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ընտրողները և կուսակցություններն, ովքե՞ր են դերակատարները․ այս հարցերի պատասխանները տեղ են գտել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Արտահերթ բացատրություն» նախագծում։ Դրա նպատակն է հանրությանը պարզ և հասկանալի ներկայացնել ընտրությունների գործընթացը՝ տարբեր մեդիա գործիքների միջոցով։
2021թ-ի գարնանն Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում մեծ փոփոխություններ եղան։ Բայց հունիսի 20-ի Աժ արտահերթ ընտություններից առաջ դրանց միայն փոքր մասը օրենքի ուժ ստացավ։ Արտահերթ բացատրություն շարքի առաջին նյութը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և նոր կանոնների մասին է, որին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։