Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետին և ԱՄՆ-ն «Իսրայելի լավագույն ընկեր» անվանել |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և խոստացել զարգացնել Իսրայելի հետ համագործակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Իմ վարչակազմը լիովին հավատարիմ է Իսրայելի նոր կառավարության հետ համագործակցությանը՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման համար», – ասված է Բայդենի նամակում, որտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն ընկերն է։

Բենեթը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի առաջնորդին և երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու հույս հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով