50 տարվա տեսլական՝ Հայաստանի համար. «Միասնական հայրենիք» |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը պետք է ունենա երկարաժամկետ՝ 50 տարվա տեսլական։ Այս մասին հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը:

Նրա կարծիքով՝ պետք է ձևավորել արժեքներ ու սկզբունքներ: Միայն այդկերպ է հնարավոր ունենալ հզոր բանակ ու տնտեսություն:

«Կարևորում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող կառավարություն դաշտ բերի օրակարգ, որն ուղղված կլինի 50 տարվա ծրագրի վրա:  Ունենանք երկար տեսլական, ձևավորենք արժեքներ և սկզբունքներ, և ձևավորվող կառավարությունը կարողանա իր ծրագիրը հարմարեցնել այդ օրակարգին: Այդ օրակարգը կդառնա ուղեցույց մեր հանրության համար: Միայն երկար տեսլականով կկարողանանք կառուցել մարտունակ բանակ, հզոր տնտեսություն»,- նշել է Տերտերյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով