Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի ղեկավարներն այսօր դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Թուրքիայի նախագահի հետ հունիսի 14-ին նախանշված հանդիպմանը ճնշում գործադրել վերջինիս վրա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կդադարեցնի անվտանգության գծով աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառի մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից և Ադրբեջանն ազատ չարձակի բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց:

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հունիսի 11-ին հղած նամակում հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնելու իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումը, քանի դեռ Միացյալ Նահանգները նրանց պատասխանատվության ենթարկելու կարևոր քայլեր չի արել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով