Եվրախորհրդարանը կոչ է արել լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը կոչ է արել լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ և մի շարք այլ միջոցներ ձեռնարկել Բելառուսի դեմ՝ ի պատասխան այդ երկրում աճող բռնաճնշումների և ԵՄ երկու պետությունների մայրաքաղաքների միջև թռչող օդանավի հարկադիր վայրէջքի, նաև ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար:

Տնտեսական պատժամիջոցները պետք է թիրախավորեն Բելառուսի պետական ընկերությունները, երեկ հայտարարել են Եվրամիության օրենսդիրները պարտադիր ուժ չունեցող բանաձևում:

Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է, որ դաշինքը, հավանաբար, տնտեսական պատժամիջոցներ կընդունի Բելառուսի նկատմամբ հունիսի վերջին, երբ ԵՄ արտգործնախարարները կհանդիպեն՝ մանրամասները պարզելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով