Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը կարծում է, որ եթե գործող իշխանությունները մնան, ապա կորցնելու ենք նաև Արցախի մնացած մասը։ Այս մասին Ագնեսա Խամոյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ նշելով, որ ընտրություններից անմիջապես հետո նախ պետք է ներազգային համերաշխություն հաստատել։ 

Նա կարծում է, որ Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ «Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով