tert.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «աննախադեպ ստորություն» է անվանել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի` երկրի հիմնական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Տիխանովսկայան ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի առաջատար ձեռնարկությունների դեմ:
«Այդ ձեռնարկություններում բելառուսներ են աշխատում: Ինչպե՞ս կարելի է խնդրել թիրախավորել մարդկանց, սեփական քաղաքացիներին, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ ներքին արտադրանք են ստեղծում: Թե՞ բելառուսական ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներն արդեն պատրաստ են, և անհրաժեշտ էր ինչ-որ մեկը, ով կբարձրաձայնի բազային ապրանքների գների բարձրացման վերաբերյալ աշխատողների բազմաթիվ խնդրանքները. աննախադեպ ստորություն է»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում: