Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում ունեցավ Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում ունեցավ Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ: Հանդիպման ավարտից հետո ծնողները չցանկացան խոսել լրագրողների հետ, սակայն նշեցին, որ այս հանդիպումը ևս որևէ նոր ասելիք չի ունեցել:

Հիշեցնենք, որ գերիների ծնողներն ու հարազատները մայիսի 25-ին հայտարարություն էին տարածել և արգելել որևէ ուժի գալ Շիրակ ու քարոզարշավ անել առանց իրենց որդիներին վերադարձնելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով