Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից կազմակերպած գնումների գործընթացներին․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին:

Որևէ կազմակերպության համար նախորդ իներցիայով երաշխավորված չէ հաղթանակը մրցույթներում: Եթե Ձեզ ասում են, թե ամեն ինչ արդեն որոշված է ու գումարը տրվելու է նախորդ տարիներին տվյալ ծրագրերն իրականացրած կազմակերպություններին, նրանք ստում են:

Մի՛ հավատացեք նրանց, ակտիվ մասնակցե՛ք այդ գործընթացներին, որպեսզի մենք էլ ընտրության հնարավորություն ունենանք»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով