Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք.Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հունիսի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նույն օրը արտադրամասում զննություն է կատարվել: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Արցախից։

«Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով