Պակիստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ մոտ 70-ի |tert.am|

tert.am: Պակիստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ մոտ 70-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական ARY News հեռուստաալիքին։

Տեղական GEO TV-ի տվյալներով` վթարի հետևանքվ տուժել է շուրջ 100 մարդ։

Պակիստանի հարավային Սինդհ նահանգում երկու նացք բախվել էին միմյանց։ Վթարը տեղի է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից, ինչից հետո դրան է բախվել երկրորդ շարժակազմը:

Ոստիկանության ներկայացուցիի հայտնած տվյալներով՝ տեղի բնակիչները, փրկարարները և ոստիկանությունը վիրավոր ուղևորներին և զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով