Դամբարանը մեր հզորության խորհրդանիշն է. «5165» շարժումը քարոզարշավը սկսել է հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից |armtimes.com|

armtimes.com: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը  նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձքից` Հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից:

Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ որոշվել է քարոզարշավը սկսել դամբարանից, քանի որ այն Հայաստանի երբեմնի փառքի խորհրդանիշն է:

«Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, մեր հզորության, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին»,- ասաց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով