Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L’Opinion թերթը:

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», – ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով