Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ մահացել է |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ աղբյուրների տվյալներով ՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչ դիտավորյալ են «հարված հասցրել յուրայիններին»:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բադախշան նահանգում: Զոհվածների թվում է աշխարհազորայինների հրամանատարը։

Միջադեպի հետևանքով ևս 8 մարդ անհետ կորել է: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցածը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով