ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:

Ամատունին ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող գերեվարված մյուս անձանց պարբերական այցերի շրջանակում տեսակցել են մայիսի վերջին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով