news.am: #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության բաժին է բերվել 9 անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներին բաց են թողել։