armtimes.com: 2021 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ ՀԴՄ կտրոններով արձանագրված առեւտրաշրջանառությունն աճել է 27.7 տոկոսով: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Հունիսի 1-ին Հանրապետության, թե՛ խանութներում, թե՛ սրճարաններում նկատելի աշխուժություն կար, ինչով պայմանավորված ՀԺ-ն դիմեց ՊԵԿ՝ հասկանալու, թե որքա՞ն ՀԴՄ կտրոն է տպվել այդ օրը եւ որքա՞ն է կազմել առեւտրաշրջանառությունը այդ տպագրված կտրոններով՝ 2020-ի եւ 2019-ի նույն օրվա համեմատ:
Ըստ ՊԵԿ-ի պատասխանի՝ 2021 թվականի հունիսի 1-ին ամբողջ Հանրապետությունում տպվել է 1 մլն 607 հազար 101 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել է 6 մլրդ 153 մլն 636 հազար 229 դրամ: 2020 թվականի նույն օրը տպագրվել էր՝ 1 մլն 247 հազար 47 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել էր 4 մլրդ 817 մլն 710 հազար 971 դրամ:
Իսկ 2019-ի հունիսի 1-ին տպագրվել էր՝ 1 մլն 269 հազար 174 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել էր՝ 5 մլրդ 284 մլն 868 հազար 153 դրամ:
Այսպիսով՝ 2021 թվականի հունիսի 1-ին տպագրված կտրոնների քանակը 2020-ի նույն օրվա համեմատ ավելի է եղել 360 հազար 54 հատով կամ 28.9 տոկոսով, իսկ շրջանառության ծավալը՝ 1 մլրդ 335 մլն 925 հազար 259 դրամով կամ 27.7 տոկոսով: 2019-ի նույն օրվա համեմատ տպագրված ՀԴՄ կտրոններն ավելի են եղել՝ 337 հազար 927 հատով կամ 26.6 տոկոսով, իսկ շրջանառությունը՝ 868 մլն 767 հազար 717 դրամով կամ 16.4 տոկոսով:
Շարունակությունը՝ armtimes.com-ում