Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արարատի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է հայտարարության մեջ:
Ամիրխանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։
Հունիսի 1-ին Նորիկ Ամիրխանյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իր որոշումը պայմանավորված է օրվա իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությամբ, որի հետ ինքը համաձայն չէ։