Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում:

Հանդիպման մեկնարկում Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի գնդակը շեղ էր: Այնուհետ Խորվաթիան տիրեց նախաձեռնությանը և 23-րդ րոպեին օգտագործելով ստանդարտ դիրքն առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Թիմերը հանգստի գնացին խորվաթների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում Խորվաթիայի ազգային ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կարողացավ օգտագործել իր հնարավորությունը և հաշվի հավասարությունը վերականգնեց Վբեյմար Անգուլոն: Կապառոսի մի քանի փոփոխությունները փոխեցին հավաքականի տեսքը, որը սկսեց ավելի ակտիվ գործել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով