Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը մի հոդվածով արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին  հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հայկ Սարգայանն արդարացվել է ՔՕ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք կրել, պահելը։ Մյուս հոդվածով ՝առանձնապես ծանր հանցագործություն սպանության փորձը, վերավորակվել է 120 հոդվածի՝ անզգուշությամբ  ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այդ մասով էլ, քանի որ վաղեմությունն անցել էր, քրեական հետապնդումը դադարեցվեց»,-մանրամասնեց Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով