tert.am: Նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել են հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում: Այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
«Գրեթե միշտ Ադրբեջանական կողմից կան այդ սպառնալիքները, որ ասում են անասուններին մի մոտեցրեք մեր դիրքերին, և մեր հովիվներն էլ, միևնույն է, իրենց գործն են անում, ստեղծված իրավիճակում դա բնական է, և ամեն օր նման բաներ կան: 50-100 մետրի վրա արդեն սկսում են սպառնալ և գոռգոռալ, որ անասուններին հետ տանեն, որ հանկարծ չմոտեցնեն»,- ասաց Ներսես Շադունցը:
Նա նաև հավելեց, որ հովիվների մոտ զենք է եղել, և նրանք ի վիճակի են եղել ինքնապաշտպանվել: