Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.

«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով