Զելենսկին կտրուկ մեծացրել Է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում Է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:

Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման՝ ապրիլի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել Ուկրաինայի հարցված այն քաղաքացիների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում եւ մասնակցելու են քվեարկությանը, իսկ Պորոշենկոյի օգտին՝ հարցվածների 25,4 տոկոսը:

«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել Էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով