ՀՔԾ-ն որոշում է կայացրել Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին

Հատուկ քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել:

ԱԱԾ-ում հարուցված, ապա ՀՔԾ տեղափոխված քրեական գործի շրջանակում ավելի վաղ մեդարդանք է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին։

Դատավորը դեռ անցած շաբաթ էր կալանավորվել: ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով