Տիգրան Ուրիխանյանը կգլխավորի «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը

«Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջիկա ընտրություններին գլխավորելու է «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը․

«Հիմք ընդունելով ոչ «հին, ոչ ներկա», ոչ սև, ոչ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական ` Մեր տունը Հայաստանն է ցուցակով։ Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան «Ալյանսի» փոխնախագահ Սոնա Գուլքանյանը»,- ասվում է Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով