Կրեմլից հաստատել են Պուտին-Բայդեն հանդիպման վայրն ու օրը. կողմերը քննարկելու են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-ին Ժնևում հանդիպում կանցնացնի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով