Մինսկը հրապարակել է Ryanair-ի օդաչուի և դիսպետչերի խոսակցության սղագրությունը |tert.am|

tert.am: Բելառուսի տրանսպորտի նախարարության ավիացիոն վարչությունն իր կայքում տեղադրել է Մինսկի օդանավակայանի դիսպետչերների և կիրակի Բելառուսի մայրաքաղաքում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ընկերության ինքնաթիռի անձնակազմի միջև բանակցությունների սղագրությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վերծանումից հետևում է, որ դիսպետչերն օդաչուին ասել է, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել ինքնաթիռում առկա ռումբի մասին, որը կարող է գործարկվել Վիլնյուսի վրա թռչելու ժամանակ:

Նա անձնակազմին, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ է տվել վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:

Իր հերթին, օդաչուն հարցրել է, թե որտեղից են եկել պայթուցիկ նյութերի մասին տեղեկությունները: Դրան պատասխանել են, որ Մինսկի օդանավակայանի անվտանգության ծառայությունը էլեկտրոնային փոստով ստացել է համապատասխան նամակ, որն ուղարկվել է մի քանի օդանավակայաններ:

Դրանից հետո օդաչուն հարցրել է, թե ով է խորհուրդ տալիս ինքնաթիռն ուղղել Մինսկ ՝ ավիաընկերությունը, մեկնման, թե ժամանման օդանավակայանը:

Բելառուս դիսպետչերը պատասխանել է. «Սա  մեր առաջարկությունն է»:

«Մեր նպատակն է՝ ուղևորվել Մինսկի օդանավակայան», – վերջում ասել է օդաչուն:

Վերծանման մեջ դիսպետչերի կողմից անձնակազմին ուղղված սպառնալիքներ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով