Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր. Նեթանյահու |tert.am|

tert.am: Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:

«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով