Բելառուսի ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմից պահանջել է հեռանալ երկրից |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և այդ երկրի դեսպանության բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը՝ Ռիգայում Բելառուսի Հանրապետության պետական դրոշի անարգումից հետո: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

«Դեսպանին հանձնվել է համապատասխան բողոքի նոտա: Մենք չենք կարող անպատասխան թողնել նման սադրիչ գործողությունները: Հետևաբար, դեսպանին առաջարկվել է 24 ժամվա ընթացքում լքել Բելառուսը։ Ողջ դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմին նույնպես առաջարկվել է 48 ժամվա ընթացքում լքել Բելառուսը և այստեղ թողնել մեկ վարչական-տեխնիկական աշխատակցի՝ շենքի մասին հոգ տանելու համար», – ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով