Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն. Մխիթարյանը` ազգային հավաքական չհրավիրվելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկա միջազգային խաղերին Հայաստանի հավաքական չհրավիրվելու պաշտոնական պատճառներն իր համար համոզիչ չեն:

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ որոշ պատճառներով ինձ չեն հրավիրել միջազգային առաջիկա խաղերին: Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով