Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։

Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։

Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։ Նախագահը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով