Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները Խոզնավարում ծանոթացել են առկա խնդիրներին

Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մինչև այսօրվա նիստի մեկնարկն այցելել են սահմանամերձ Խոզնավար գյուղ, ծանոթացել առկա խնդիրներին, լսել բնակիչներին մտահոգող հարցերը: Գլխավոր խնդիրն անվտանգությունն է՝ նշել են բնակիչները:

Հաջորդ կանգառը Խնածախ բնակավայրն էր, որտեղ մեկնարկեց միջգերատեսչական 9-րդ նիստը: Նիստին մասնակցում էին փոխնախարարներ, Սյունիքի մարզպետը և պատգամավորներ: Օրակարգի առաջնային հարցերից էր Սյունիքի սահմանամերձ բնակավայերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև սահմանամերձ դպրոցների վերանորոգման հարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով